Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։18-ին։


Բաց մի թողեք
Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա
Որսի ժամանակ ոտքը սայթաքել է․ Արարատի մարզում 39-ամյա տղամարդը պատահաբար կրակել է ընկերոջ վրա
Խոշոր ավտովթար Ծաղկաձորում․ բախվել են Rolls-Royce-ն ու BMW-ն, կան վիրավորներ․ Լուսանկար