Թբիլիսիում ազգությամբ ռուս է սպանվել:
Ռուսաստանի 40-ամյա քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում, հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում եղած վեճից հետո։
Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը մի քանի անգամ հարվածել է սպանվածին սուր զենքով և բութ առարկայով, ապա դիմել փախուստի: Տուժածը մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ ձերբակալվածը օտարերկրացի է, բայց չի բացահայտել քաղաքացիությունը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, մոտ 60 տարեկան։ Ոստիկանությունը հանցագործությունից անմիջապես հետո նույնականացրել և ձերբակալել է կասկածյալին։
Սպանության գործիքն առգրավվել է որպես ապացույց։


Բաց մի թողեք
ՔՊ վարչությունը քննարկել է Հայկ Սարգսյանի հարցը, չի բացառվում՝ նրան հեռացնեն կուսակցությունից
Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են
«Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին