Ռուսաստանի նախագահի Նովո-Օգարևո նստավայրում կայացել է Պուտին – Լուկաշենկո հանդիպում: Բելառուսի նախագահը Մոսկվա է մեկնել մեկ օր առաջ:
Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն այդ իրողությունը հանրայնացրել է և պատմել, որ նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Միշուստինին: Բելառուսի նախագահը ասել է, որ Պուտինի հետ հանդիպումը որոշումներ ընդունելու համար չէ, այլ՝ քննարկումները ամփոփելու:
Մոսկվա այցին ընդառաջ Լուկաշենկոն Մինսկում ընդոունել է ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին: Նույն օրը Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը հայտնել է ԶՈՒ բրիգադներից մեկը տեղակայման մշտական վայրից դուրս բերելու և առաջադրանքներ կատարելու հավանականության մասին:
Մանտուրովի Մինսկ այցը, Բելառուսի ԶՈՒ-ում մարտական բարձր պատրաստություն հայտարարելու մասին տեղեկությունը համընկել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռատկլեֆի Մոսկվա այցին, որի արդյունքներով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահաբար ասել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հարձակման չի պատրաստվում:
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսը սրբորեն կատարում է բոլոր պայմնավորվածությունները՝ ներառյալ գյուղմթերքների և վառելիքի մատակարարումները:
Ռուս-բլառուսական ռազմական համագործակցության մասին BELTA պետական գործակալության տարածած տեղեկատվությունը որեւէ ակնարկ չունի: Ըստ ՌԻԱ-Նովոստիի, հանդիպմանը քննարկվել են ռազմավարական համագործակցության, դաշնակցային գործընկերության եւ միութենական պետության շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Երևում է, ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, իրոք, Մոսկվային լուրջ զգուշացում է փոխանցել, և Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատի բացումը հետաձգվում է: Հարց է, թե մինչև ե՞րբ: Եթե, իհարկե, Պուտինը և Լուկաշենկոն հրապարակայնացման ոչ ենթակա համաձայնության չեն եկել:

Բաց մի թողեք
Գերմանիան պատրաստվում է մտնել ամենավտանգավոր իրավիճակի մեջ
Ինչ է առաջարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը․ ինչու էր նա Մոսկվայում. Լուսանկար
Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում. Լուսանկար