Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն։ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։
Հրապարակ թերթը գրել է․ Դե, այս հարցում մարդիկ, կարծես թե, համամիտ են Փաշինյանի հետ։ Ասում են՝ Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի իսկապե՛ս նրա արձանը դնեն։ Ի վերջո, եթե ինքն է ասում, որ իր կատարած գործը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է առաջինը գնահատեն այդ «պատմական առաքելությունը»։
Այստեղ մի «բայց» կա։ Երբ երկրի ղեկավարը հպարտանում է, որ հակառակորդ պետությանը հանձնել ու դատարկել է Արցախը, երբ նույն քաղաքականությունը՝ հանձնումների շղթան, շարունակվում է Հայաստանում, արդեն պետք է մտածել, որ մարդը քաղաքական լուրջ հիվանդությամբ է տառապում։
Այնպիսի հիվանդությամբ, որի դեպքում սեփական երկրի համար յուրաքանչյուր աղետ ու ողբերգություն սկսում է ընկալվել որպես փրկագործություն։ Նրան թվում է, թե ինքը «պատմական միսիա» է կատարել։
Հարց չի առաջանում՝ ո՞ւմ համար։ Եթե արդյունքում Ադրբեջանն է իրեն հաղթող ու ազատված կողմ համարում, իսկ Հայաստանի քաղաքացին շարունակում է ապրել կորստի, անորոշության ու անվտանգության խնդիրների մեջ, ապա ո՞րն է այդ «փրկագործության» իրական հասցեատերը։ Գուցե հենց այստեղ է արձանի ամբողջ գաղտնիքը։
Արձանը ուզում ես կանգնեցնել այնտեղ, որտեղ կարծում ես, որ քո արածն անգնահատելի է։
Նման ղեկավարի հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հայտարարի՝ ինքը փրկել է նաև Արևմուտքը։ Չէ՞ որ ռուսական ազդեցության նվազումը միայն Բաքվի կամ Երևանի հարցը չէ։
Ուրեմն Փաշինյանը նաև Արևմուտքի բարօրության համար է այդքան մեծ ծառայություն մատուցել։ Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ է ասում, որ իր արձանը Բաքվում կանգնեցնեն։
Ինչո՞ւ ոչ Բրյուսելում։
Ինչո՞ւ ոչ Վաշինգտոնում կամ Պրահայում։
Սա հոգեբանական պարզ մեխանիզմ է կամ, ավելի ճիշտ, քաղաքական խոստովանություն։
Ադրբեջանին ասում է՝ «Ինչ արել եմ, ձե՛ր համար եմ արել»։
Դուք էլ, ուրեմն, իմ արձանը կառուցեք։


Բաց մի թողեք
Տաքսիների եւ միկրոավտոբուսների անհավասար մրցակցությունից բոլորն են տուժում
Փաշինյանը Ղազախստանին եւ Ղրղզստանին սպասում է TRIPP-ո՞ւմ․ արձագանք Աստանայից
Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել