Հարգելի՛ գործընկերներ,
Ես գործարար, իրավաբան Արմեն Սաքապետոյանն եմ։ Շարունակելով բարձրաձայնել իմ և ընտանիքիս նկատմամբ բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսքի և դրա հիմքով սկսված գործընթացների մասին՝ այս անգամ ներկայացնում եմ այս ապօրինությունների տնտեսական, կործանարար մուլտիպլիկատիվ հետևանքները։
Խոսքը վերաբերում է իմ ընկերությունների կողմից 2020 թվականից հիմնված ավելի քան 600 հեկտար բազմամյա երիտասարդ նուշի այգիներին, որոնք ապօրինի գույքի բռնագանձման վարույթի հետևանքով այսօր կանգնած են չորացման և վերացման իրական սպառնալիքի առաջ։
Հարցը վերաբերում է ոչ միայն մասնավոր բիզնեսին, այլև պետական շահին.
1. Պետության ուղղակի վնասը. Այգիները հիմնվել են պետական աջակցության՝ սուբսիդավորվող վարկերի և ներդրումային ծրագրերի մասնակցությամբ։ Այգիների կորստի դեպքում պետությունը կկորցնի ավելի քան 1.5 միլիարդ դրամի ներդրում և տոկոսադրույք։
2. Օրենքի չգործող մեխանիզմը. Որպեսզի այգիները չոչնչանան, դատարան միջնորդություն եմ ներկայացրել՝ մինչև վարույթի ավարտը այգիների կառավարումը պետությանը հանձնելու համար (մենք միակ ընկերությունն ենք, որ ինքնակամ գնացել է այս քայլին)։
3. Դատախազության անգործությունը. Դատարանը մերժել է միջնորդությունը, քանի որ պարզվել է՝ դատախազությունն արդեն 6 տարի է՝ օրենքով սահմանված գույքի կառավարման այս դրույթի համար պետբյուջեից ոչ մի ֆինանսավորում չի նախատեսում։
Կից տրամադրում եմ տեսանյութը և անհրաժեշտ նյութերը, որտեղ հանգամանալից ներկայացնում եմ այս աբսուրդային իրավիճակը։ «Յերրա»-ի պաշտոնական էջում էլ կարող եք ծանոթանալ այն ծրագրերին, որոնք անժամկետ սառեցվել են։
• Տեսանյութի հղումը – https://we.tl/t-RuH8qBdY1TBdShYv
• «Յերրա»-ի պաշտոնական յութուբյան էջը – https://www.youtube.com/@YerraProject
Պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին և տրամադրել համապատասխան փաստաթղթերը։
Հարգանքով՝ Արմեն Սաքապետոյան

Բաց մի թողեք
12 միլիարդ եվրո՝ միջանցքի կառուցման համար
Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը»․ այն չի վաճառվում
Yandex Maps-ը Հայաստանում ստացել է խոշոր թարմացում․ վայրերի որոնման և նավիգացիայի նոր հնարավորություններ