ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը մեկամսյա լռությունից հետո նոր գրառում է արել ինստագրամյան իր էջում, կիսվել իր մտորումներով։
«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։
Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։ Նաեւ, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։ Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ… Կարեւորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբերտ Քոչարյանը մեկ ամիս առաջ կրկին կալանավորվեց։

Բաց մի թողեք
«Աղի լիճ» կոչվող տարածքում ոչ թե «քանդման», այլ բարեկարգման աշխատանքներ են. Լուսանկար
Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոնները
Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե․ Լուսանկար