22/09/2026

EU – Armenia

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին

Երեք խոշոր լրատվամիջոցներ՝ CNN-ը, MS NOW-ն եւ Politico-ն, դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների՝ Սպիտակ տուն մուտքի արտոնությունը։

Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Դատական հայցը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման վրա, որը երաշխավորում է մամուլի ազդեցությունը։ Երեք մեդիակազմակերպությունները հայտնել են համատեղ հայտարարության մեջ, որ կառավարությանը տեղեկացրել են դատական հայց ներկայացնելու մասին, պաշտպանելու համար իրենց իրավունքները, եւ այն սկզբունքը, որ պետությունը չպետք է վերահսկի մամուլի հրապարակումները։

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ Սպիտակ տան վարչակազմը, առանց պատշաճ ծանուցման եւ ընթացակարգի, չեղարկել է նշված ԶԼՄ-ների լրագրողների հավատարմագրերը, քանի որ անհամաձայնություն է ունեցել նրանց հրապարակումների հետ։ ԶԼՄ-ները կարծում են, որ եթե դա չվիճարկեն, ապա դա կարող է սպառնալիք դառնալ մամուլի ազատության, հանրության՝ անկախ լրագրության հանդեպ հասանելիություն ունենալու իրավունքի համար եւ հնարավորություններ տալ, որ իշխանությունները ներխուժեն խոսքի ազատության ոլորտ։