Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական այցն է ունեցել ՊՆ զորամաս։ Այսի մասին պատմող տեսանյութում նկատելի է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, ինչը քննարկումների առիթ է դարձել։ Նախարարությունը արձագանքել է քննարկումներին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում): Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները. Լուսանկարներ