23/09/2026

EU – Armenia

Քննարկման մասին տեղեկությունն էլ ԱԺ կայքից հանել էին

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել էր «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ եւ լուծումներ» թեմայով քննարկում։

Քննարկման մասին տեղեկությունը երեկ հրապարակվել էր Ազգային ժողովի պաշտոնական կայքում, սակայն այսօր նկատեցինք, որ քննարկման մասին տեղեկությունը կայքում չկա` հանվել է։ Գալստյանը հայտնեց, որ ինքը եւս նկատել է, որ նյութը կայքից հեռացվել է։ Հարցին` դիմե՞լ է արդյոք Ազգային ժողովի լրատվության վարչություն` պարզաբանում ստանալու համար` պատգամավորը բացասական պատասխան տվեց։

Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած սոցիալական և իրավական խնդիրները։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադառնալ արցախահայերի բարձրացրած հարցերին, նրանց սոցիալական իրավունքներին և առկա իրավական խնդիրներին։

Հանդիպման նախաձեռնությունը հաջորդում է անցած շաբաթ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային։ Ակցիայի մասնակիցները պահանջել էին հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց մտահոգություններն ու խնդիրները։