ՆԱՏՕ-ն հրապարակայնորեն չի բացահայտի 5-րդ հոդվածի կիրառման պայմանները, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Նյու Յորքում «Ատլանտյան խորհրդի» (Atlantic Council) կազմակերպած միջոցառմանը։
«5-րդ հոդվածը միտումնավոր է ձևակերպված երկիմաստորեն, քանի որ մենք երբեք ոչ ոքի չենք բացահայտի դրա կիրառման կամ չկիրառման հստակ մանրամասները»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Ռյուտեի խոսքով՝ «մենք չենք ցանկանում հակառակորդներին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել»։
Նա հավելել է, որ հիբրիդային հարձակումների դեպքում «ՆԱՏՕ-ն տնօրինում է արձագանքման բոլոր անհրաժեշտ տարբերակները, թեև դրանցից ոմանք չեն հրապարակվի»։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր անդամների վրա և յուրաքանչյուր անդամի համար առաջ կբերի օգնություն ցուցաբերելու պարտավորություն։


Բաց մի թողեք
Կողմերը դեռ հեռու են համաձայնությունից
Մինչև տարեվերջ կբացվեն Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային բոլոր խմբերը․ Մերց
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի