Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Այսօր հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել բանակում։ Սիսիանի գնդում զինվորն ինքն իրեն պայթեցրել է նռնակով։ Ըստ նախնական վարկածի, կատարվածը ինքնասպանություն է։
ՊՆ խոսնակը հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը, հորդորելով չշտապել որակման հարցում․ « ՀԳ․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի Ծղուկ համայնքի «պոստում»՝ լուսադեմին, դեպքին նախորդել է համածառայակցի հետ վիճաբանություն։ Մեզ պատմեցին նաեւ, որ զինծառայողներին Ծղուկի «պոստեր» են տարել Արտաշատի զորամասից։

Բաց մի թողեք
Ադրբեջանցուն հանձնելո՞ւ են
Փաշինյանի նոր թակարդը Եկեղեցու դեմ
«Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են»