ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության երկու ուղղությունների՝ եվրասիական և եվրոպական ինտեգրման համատեղման հնարավորությանը։
«Վեստի»-ի լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է միաժամանակ պահպանել երկու ուղղությունները և, պայմանականորեն ասած, «նստել երկու աթոռի վրա», Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ոչ թե երկու տարբեր աթոռների, այլ «նույն հայկական աթոռի» վրա է։
Վարչապետը Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ներկայացրել է որպես հավասարակշռված արտաքին քաղաքականության մաս՝ ընդգծելով տարբեր ուղղությունների միջև հարաբերությունների համադրումը։
Նրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Փաշինյանը մտավախություն ունի, որ եվրոպական կողմը կարող է խաբել Հայաստանին։ Հարցը վարչապետի համար անսպասելի է եղել։
«Ինչո՞ւ պետք է նրանք մեզ խաբեն»,- արձագանքել է Փաշինյանը:


Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը
Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել ԹՐԻՓՓ-ի մասին
Իմ խնդիրն է՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ. Լուսանկարներ