«ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։
«Հրապարակ» թերթը գրում է. Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։
Ազատել է նաեւ «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին, որը համակարգի հնաբնակներից է համարվում: Սկզբում նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակեցին, իսկ օրերս ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրներն ասում են, որ Ղազարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով պետի որոշումը։

Բաց մի թողեք
Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք․ Լուսանկար
Վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար