Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը․ նա մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից կատարած փոխանցումից։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, մեր թիմի առավելությունը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել փխարինման։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։



Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից
«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … տասն ամիս անց. Լուսանկարներ
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. Լուսանկար