Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։


Բաց մի թողեք
Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ. Լուսանկար
Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Սիրուշոյի պատասխանը Փաշինյանի քայլերին. Լուսանկար