ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«ՊԲ զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն ու մեր մյուս նվիրյալներն արդեն պատմության էջեր են մտել որպես հայրենիքը պաշտպանող ու հայրենիքին անձնվիրաբար ծառայած հերոսներ:
Ալբերտն ու մեր մյուս նահատակները մեր երկրի համար ճակատագրական պահին գնացին մարտի: Գնացին ու իրենց չափաբաժին խրամատը կյանքի գնով պաշտպանեցին:
Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ:Իսկ ովքեր եք դուք:
Պատմությունը ձեզ արդեն դասել է դավաճանների և ուրացողների ցանկում, ու դա խմբագրել պարզապես անհնար է:
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին»:



Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից
«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … տասն ամիս անց. Լուսանկարներ
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. Լուսանկար