Ադրբեջանի Նախիջեւանի ԻՀ-ում ավարտվել է աղմակահարույց դատավարություն։ 1974 թվականին ծնված կինը, համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, մեղադրվում էր իր նորածին թոռանը սպանելու մեջ։
Դատաքննության ընթացքում հայտնի են դարձել գործի՝ կարելի է ասել՝ սահմռկեցնող մանրամասները։ Համաձայն հրապարակումների, երեխային ծննդաբերել է ամբաստանյալի դուստրը։
Հանցագործության պատճառ է եղել այն, որ երեխան լույս աշխարհ է եկել արտամուսնական կապի արդյունքում։ Երեխան ծնվել է տեղի ծնդդատանը։ Մոր ու մանկան դուրսգրումից հետո տուն վերադառնալիս էլ՝ կինը խեղդամահ է արել նորածին թոռանը՝ հենց ավտոմեքենայի մեջ։
Որպեսզի երեխայի լացի ձայնը լսելի չլինի, խնդրել է վարորդին բարձրացնել մեքենայում եղած ձայնարկիչի ձայնը։
Ամբաստանյալի աթոռին հայտնված տատը երեխային դեմքով շրջել է բարձի վրա ու սեղմել այնքան, մինչեւ երեխան խեղդամահ կլինի՝ թույլ չտալով, որ շնչի։ Դա տեւել է 10-15 րոպե։ Տուն հասնելուն պես՝ նախ երեխայի դիակը թաքցրել են տան մոտակա շինություններից մեկում, ապա՝ նետել կոյուղու փոսի մեջ, որը գտնվել է բակում։ Ամբաստանյալ կինը հայտարարել է, որ դա արել է, որպեսզի չխայտառակվի։
Դատարանը նրան դատապարտել է 14 տարվա ազատազրկման։


Բաց մի թողեք
Ինչպես է Ռուսաստանը հավաքագրում բելառուսներին Ուկրաինայում պատերազմի համար. մեթոդներ և հետևանքներ. Լուսանկարներ
Ռալֆ Յիրիկյանը անորակ Ucom-ի՝ թվային փոխակերպման գնի մասին
Լրագրողին ներառել են ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրում․ Լուսանկար