26/09/2026

EU – Armenia

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել. Լուսանկար

Ձերբակալվել է գերմանացի հայտնի խարդախ Հենդրիք Հոլթը։ Նա փախել էր բանտից եւ լուրեր տարածել, թե Մոսկվայում է։

Հոլթը ներկայումս 36 տարեկան է։ Հայտնի է, որ մի քանի տարի շարունակ կարողացել է խաբել միջազգային էներգետիկ ընկերությունների՝ համոզելով նրանց, որ զբաղվում է Գերմանիայում քամու էներգիայի հետ կապված խոշոր նախագծերով։

Երիտասարդը տպավորել է ներդրողներին նրանով, որ միշտ հագնված է եղել ճաշակով ու թանկարժեք հագուկոպով, երթեւեկել է լյուքս դասի մեքենայով։ 2020 թվականին նրան ձերբակալել էին Բեռլինում։ 22 թվականին դատարանը նրան դատապարտել էր 7,5 տարվա ազատազրկման։

Այնուհետեւ՝ զրպարտության համար ավելացրել էր պատժաչափին եւս 14 ամիս։ Հոլթը պատիժը կրել է Բեռլինի հարավում գտնվող Հայդերինգ բանտում։ Die Welt-ը գրում է, որ նույնիսկ բանտից շարունակել է ղեկավարել խարդախ մեխանիզմներ եւ մեքենայություններ։ Նրան տեղափոխել են խառը ռեժիմ, երբ ցերեկային ժամերին կարելի էր հեռանալ բանտի տարածքից։ 26 թվականին օգոստոսին նա չի վերադարձել բանտ։

Շուտով հրապարակել է լուսանկար սոցկայքի իր էջում, որ գտնվում է Մոսկվայում եւ լուսանկար է հրապարակել Մոսկվայից։ Նրա օգտահաշիվն ունի մի քանի տասնյակ հազար բաժանորդ։ Մոտ մեկ ամիս գտնվել է փախուստի մեջ։ Շուտով հայտնի է դարձել, որ նրան ձերբակալել են Դուբայում, ուր մեկնել էր Թուրքիայի եւ Լեհաստանի վրայով։

Իրավապահները հայտարարել են, որ մոլորության մեջ գցելու համար է հրապարակել Մոսկվայում գտնվելու մասին գրառումը։ Ներկայումս որոշում է նրա արտահանձնման հարցը։

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել