26/09/2026

EU – Armenia

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։

Հրապարակ թերթը գրել է․ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց բամբասանքների այդ կույտը հրապարակելուց հետո, ինչպես հայտնի է, հաջորդ քայլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումն է։

Սակայն իշխանականները տարակուսած են՝ ինչ են քննելու, երբ որեւէ մեղադրանքի հիմքում որեւէ փաստ, ապացույց ներկայացված չէ, իսկ մամուլի հրապարակումներ` նույնիսկ շատ ավելի վատ բովանդակությամբ, բոլորի մասին կան:

Դիցուք` Նիկոլ Փաշինյանի մասին արդեն 6 տարի է՝ գրում են, որ դավաճանել է Հայաստանին, Արցախը հանձնել, թուրքերի շպիոնն է եւ այլն, ուրեմն նման մի զեկույց էլ իր մասին պիտի ներկայացվի: Իսկ զեկույցի առանցքը՝ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, հիմնված է մամուլի հրապարակումների վրա:

Բայց երբ յուրաքանչյուր երկրորդ ՔՊ-ական ԶԱԳՍ-ում եւ եկեղեցում տված ուխտն է խախտում, դրա մասին խոսելն ուղղակի անբարոյականություն է։