27/09/2026

EU – Armenia

Երևանում բախվել են 4 մեքենա, որոնց թվում նաև թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն է. Լուսանկար

Սեպտեմբերի 26-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտանում՝ «Կոմիտասի շուկայի» դիմաց, բախվել են «Ford», «Kia», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

«Zhongtong»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հավեկշռում և սպասարկում է թիվ 65 երթուղին։