Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային քրեական դատարան։
Մեղադրանքների հիմնական մասը վերաբերելու է Թուրքիայի իշխանությունների՝ քրդերի նկատմամբ իրականացրած գործողություններին, հայտնում է իսրայելական հեռուստատեսությունը։
Բացի այդ, նախատեսվում է անդրադառնալ նաև Թուրքիայի կառավարության կողմից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման հարցին։
Հիշեցնենք, օրերս Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սուր քննադատության էր ենթարկել Էրդողանին՝ նրան անվանելով բռնակալ, ով սպանում է քրդերին, ժխտում Հայոց ցեղասպանությունը, հալածում երկրի ընդդիմությանը և այլն։


Բաց մի թողեք
Եվրոպան միակ միջոցն է պահպանելու մեր կշիռն աշխարհում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Լուսանկար
20-ամյա ադրբեջանցի աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել Պակիստանում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել