Արտահերթ քննարկումների ընթացքում Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաներն առաջարկել են լայնածավալ կերպով օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները։
էներգետիկայի հարցերով զբաղվող եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ Փարիզն առաջարկել է, որ ԵՄ երկրներն օգտագործեն 50 միլիոն բարել հում նավթ և 50 միլիոն բարել դիզելային վառելիք։
Աղբյուրներից մեկի հայտնել է, որ գաղափարը դեռևս տեխնիկական գնահատման փուլում է։ Մյուս կողմից՝ Բեռլինը, ըստ նույն աղբյուրների, դժկամություն է հայտնել վառելիքի որևէ ծավալի օգտագործման մասին։
«Գերմանիան և այլ երկրներ չեն ցանկանում օգտագործել իրենց պաշարները. նրանք ցանկանում են պաշարներն օգտագործել բացառապես մատակարարման անվտանգության հետ կապված իրական մտահոգությունների հիման վրա», – նշել է աղբյուրներից մեկը։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ դեռևս պարզ չէ՝ պաշարների օգտագործումը կհամակարգվի՞ ԵՄ մակարդակով, թե՞ կիրականացվի երկկողմ հիմունքներով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի «քաոսային» մոտեցումը, որը տարբեր երկրների տարբեր պահանջներ է ներկայացնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ընդգծել է G7-ի համագործակցության անհրաժեշտությունը՝ վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար։ Ըստ տեղեկությունների՝ հինգ եվրոպական երկիր և Եվրոպական հանձնաժողովը արտահերթ հանդիպման ժամանակ պայմանավորվել են «միասնական դիրքորոշմամբ» արձագանքել ԱՄՆ կառավարության կողմից գործադրվող աճող ճնշմանը՝ կապված դիզելային վառելիքի պաշարների օգտագործման հետ։

Բաց մի թողեք
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար
Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
Դանիայի զինվորականները խոստովանում են 2025 թվականին անօդաչու թռչող սարքերի ներխուժման վերաբերյալ զեկույցում առկա թերությունները