ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի սեպտեմբերին հնչեցրած սկանդալային հայտարարությունը հիշենք․ «Եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի՛ սպասեք, քանի որ դա չի տանի դեպի խաղաղություն»։
Այս կնոջ խոսափողով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն Ադրբեջանին ասել է, որ հայ ժողովուրդը մատաղի գառ է։ Կարող եք հանգիստ գալ ու մատաղ անել, մենք ոչ մի պատասխան չենք տա։ Եվ դա տարբեր ժամանակներում հիմնավորել է, իսկ իր իսկ խոստովանությամբ՝ հաստատել, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ինքն է հետքաշման հրաման տվել։
Ադրբեջանն իր զինվորին փորձարկման կարգով Հայաստան է ուղարկել՝ հասկանալու՝ Նիկոլ Փաշինյա՞նն է լուրջ ասում, թե՞ ոչ։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։
Զինվորն անխոչընդոտ հատել է ՀՀ սահմանը, ֆռֆռացել, անգամ մտել ՀՀ քաղաքացու տուն, փլավ եփել ու կերել։ Փաշինյանի մյուս խոսափողը՝ Սասուն Միքայելյանը, ասում էր, որ Հայաստանը սահման չունի և չի ունեցել։ Սա էլ լրացնում է այն պատկերը, ըստ որի՝ ադրբեջանցին ոչ թե հատել է սահմանը, այլ մտել է, ինչպես Շաքիի գյուղապետն է ասում, ադրբեջանահայկական գյուղ։ Այսինքն՝ սահման էլ չի հատել։
Նման պայմաններում սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կանի ադրբեջանցի զինվորի դեմ, որը մտել է հայի տուն, մոր վրա կրակել երեխաների ներկայությամբ ու վնաս հասցրել անչափահասներին, պարզապես միամտություն է։ Մի՛ սպասեք։
Ադրբեջանը կպահանջի իր զինվորին՝ որպես դասալիքի, որպեսզի ինքը, իբր, պատժի։ Նորից եմ ասում՝ այս իշխանության քաղաքականությանն ու գործելակերպին հետևելով՝ սա իմ տեսակետն է։
Իսկ Շաքիի համայնքի ղեկավարի խոսակցությունն արդեն իսկ հուշում է, թե ուր է տանում այս պատմության շարունակությունը։ Մի խեղճ տղա՝ ավտոմատը ձեռքին, արյունոտ…
Այս պատմության մեջ մի լավ բան կա։ Հայի ինքնապաշտպանության բնազդը դեռ կա՛։ Ու ամուր է։ Հայը սեփական հողը, ընտանիքն ու տունը կպաշտպանի արյան գնով։
Իսկ Շաքիի ղեկավարին մի բան կասեմ՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես…
Այդ կինն իր ընտանիքն է պաշտպանում, երեխեքին, տունը, իսկ դո՞ւ՝ ադրբեջանցուն։ Ու դեմքիդ վախ է՝ հանկարծ Փաշինյանին չնեղացնես։


Բաց մի թողեք
Ալիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում Փաշինյանին
Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել
Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում. հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանացել