Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։
«Հրապարակ» թերթը գրել է. Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունում եւս վեց հոգի կան, հինգն աշխատակազմից եւ մեկը ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը, որը, ինչպես երեկ տեղեկացանք, ղեկավարելու է առաջիկայում եկեղեցու հարցերով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովը։
Տեղեկություններ կան, որ Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում՝ վեհափառին ներկայացնելով Ռուսաստանի ագենտ, որպեսզի, այսպես կոչված, ժողովրդավար Արեւմուտքն աչք փակի վեհափառին իր աթոռից հեռացնելու Փաշինյանի հակասահմանադրական ծրագրի վրա։ Եղոյանից բացի Ռուբինյանի հետ Հռոմ կմեկնեն աշխատակազմի արտաքին կապերի վարչության, արարողակարգի պետերը, արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ, լրատվականից լուսանկարիչ–օպերատոր եւ հեռուստաօպերատոր։

Բաց մի թողեք
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք
Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք