Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։


Բաց մի թողեք
Թաղման նպաստի նոր կանոնները
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ
Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան