Մոլդովան հայտնել է, որ հոկտեմբերի 3-ի առավոտյան կարճ ժամանակահատվածում երկրի օդային տարածք են ներխուժել հինգ օդային թիրախներ։
Սկզբում Պաշտպանության նախարարությունը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքի մասին, սակայն ավելի ուշ հստակեցրել է տվյալները. Մոլդովայի տարածքով անցել են երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք։
Նախագահ Մայա Սանդուն նույնպես հայտարարել է, որ երկրի օդային տարածք մուտք գործած հրթիռները «Բանդերոլ» են եղել։
Երկրի մի շարք շրջաններում պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով ոստիկանությունն ու զինվորականները ստուգումներ են իրականացրել ենթադրյալ անկման վայրերում։
Մի քանի վայրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ, իսկ պայթյուններից հետո առնվազն երկու դեպքում հրդեհներ են բռնկվել։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է