Մեր երկրում ամեն բան այնքան է իրար խառնվել, որ սուպերմարկետների էջերը սնունդ և տնտեսական ապրանքներ գովազդելու փոխարեն քաղաքապետի թեկնածուներ են սկսել գովազդել:
Իջևանի «Բազե» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջը որոշել է Իջևանի քաղաքապետ, հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Արթուր Ճաղարյանին գովազդել: Սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում գրել են. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում BAZE Supermarket-ը հրապարակայնորեն հայտնում է իր աջակցությունը Արթուր Ճաղարյանին։
BAZE Supermarket-ի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իջևան համայնքի կայուն զարգացումը, բնակիչների բարեկեցությունը և համայնքային կյանքի շարունակական առաջընթացը։
Արթուր Ճաղարյանը երկար տարիներ ներգրավված է Իջևանի համայնքային կառավարման համակարգում․ 2015–2021 թվականներին աշխատել է համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2021 թվականից ղեկավարում է Իջևան համայնքը։
Մեր դիրքորոշումը ներկայացնում ենք բաց, հրապարակային և պատասխանատու կերպով՝ միաժամանակ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու ազատ ընտրության իրավունքը։
Կարևորում ենք քաղաքակիրթ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, պատասխանատու մոտեցումը և համայնքի ապագային վերաբերող ծրագրերի բաց ներկայացումը։
Մաղթում ենք խաղաղ, կառուցողական և արժանապատիվ ընտրական գործընթաց՝ ի նպաստ Իջևան համայնքի զարգացման, բարեկեցության և շարունակական առաջընթացի»։
BAZE Supermarket; 1992 թվականից • Իջևանում՝ 4 մասնաճյուղ
Հ.Գ Ի դեպ այս սուպերմարկետի սեփականատիրոջ հայրն էլ տարիներ առաջ անվարձահատույց հսկում էր Նիկոլ Փաշինյանի արձանը, որպեսզի այն հերթական անգամ չկոտրեն:

Բաց մի թողեք
Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա. Լուսանկար
Չկրկնենք նույն սխալը
Կինն իր ընտանիքն է պաշտպանում, երեխեքին, տունը, իսկ դո՞ւ՝ ադրբեջանցուն