04/10/2026

EU – Armenia

Մոլորված ժամկետայի՞ն, թե՞ «Օմարի մարտիկ». ո՞վ է իրականում Հայաստանում հայտնված ադրբեջանցին. Լուսանկարներ

Hraparak.am-ը նկատել է, որ սոցիալական ցանցերում հայտնվել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասնավոր ընտանեկան լուսանկարները։ ​Լուսանկարների համադրումն ու վերլուծությունը բարձրացնում են մի շարք կարևոր հարցեր։

Օգտատերերը պնդում են, որ սոցցանցերում հայտնված լուսանկարներում պատկերված անձը և ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը նույն մարդն են։ Եթե հաստատվում է, որ տարածվող լուսանկարներում հենց ինքն է, ապա ակնհայտ է դառնում, որ նա շարքային ժամկետային զինծառայող չէ։

Մոլորված ժամկետայի՞ն, թե՞ «Օմարի մարտիկ». ո՞վ է իրականում Հայաստանում հայտնված ադրբեջանցին

Ուշագրավ է նաև, որ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում նրա տարիքը կամ ժամկետային լինելու փաստը: ​Մինչդեռ, լուսանկարների համաձայն՝ նա ունի զինվորական կոչում և մասնակցել է 2020թ. 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Օմարի (Օհի) ուղղությամբ մարտական գործողություններին:

Այս փաստերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ նրա հայտնվելը Հայաստանի տարածքում պատահականություն կամ մոլորվելու հետևանք չէ, այլ ունի միտումնավոր բնույթ: ​Փաստացի, ՀՀ կողմի պաշտոնական լռության կամ կցկտուր տեղեկատվության ֆոնին, բաց աղբյուրների և լուսանկարների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք փորձառու և պատերազմի մասնակից պայմանագրային սպայական կազմի ներկայացուցչի հետ:

Gallery Image