Թուրքիայում մրցավարների հետ կապված հետաքննության ընթացքում հայտնաբերվել են Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական կոմիտեի նախագահ Ֆերհաթ Գյունդողդուի եւ մրցավար Յասնին Քոլոմի գաղտնի նամակաները։
Հիշեցնենք, որ երկուսն էլ նույն հետաքննության շրջանակում ձերբակալվել են։
Այս մասին հայտնում է Haber Global պարբերականը։ Համաձայն հաղորդման, նամակներից պարզ է դառնում, որ մրցավարների նշանակումը իրականացվել է ռեգլամենտների եւ ընդունված կանոնների խախտումներով, անօրինական միջամտություններով։ Բացի այդ, Գյունդողդու Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիօսմանօղլուի հետ նամակներում նրան ուղարկել է այն մրցավարների ցանկը, որոնց հանդեպ հովանավորչություն է իրականացնում։


Բաց մի թողեք
Դոդիկը հայտարարել է իր կուսակցության՝ ընտրություններում տարած հաղթանակի մասին
Սանչեսը՝ կոալիցիոն գործընկերների հետ խորհրդակցությունների փուլում. արդյոք նա կնշանակի՞ ընտրություններ Իսպանիայում
Սերբ անջատողական քաղաքական գործիչ Միլորադ Դոդիկը շնորհակալություն է հայտնում Թրամփին և Պուտինին՝ Բոսնիայում վիճահարույց ընտրություններում հաղթանակ հայտարարելիս