07/10/2026

EU – Armenia

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան

Ալժիրի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները պարբերաբար թռիչքներ են կատարում Ռուսաստան ԵՄ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի օդային տարածքով:

Օրինակ՝ հոկտեմբերի 6-ին C-130H-30 Hercules-ը թռիչք է կատարել Ալժիրից, թռել է ԵՄ մի քանի երկրների վրայով, ապա՝ Լեհաստանի և Բելառուսի վրայով դեպի Մոսկվա, հաղորդում է Defence24-ը:

Հրապարակման համաձայն՝ թռիչքները Ալժիրի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մաս են կազմում և կարող են օգտագործվել զենքի և օժանդակ անձնակազմի տեղափոխման համար:

Վերջին շաբաթներին նկատվել են նաև Il-76MD, C-130H/H-30 և LM-100J Super Hercules ինքնաթիռներ, պնդում է մեդիաղբյուրը։