Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ով ներկայում հանդես է գալիս որպես քաղաքական վերլուծաբան, հերթական ցինիկ ու հակահայ հայտարարությունն է արել։
Ըստ նրա՝ «Նախիջևանի շրջափակումը մնում է չլուծված քիչ խնդիրներից մեկը»։ Այս մասին նախկին պաշտոնյան գրել է իր Ֆեյսբուքյան էջում։
«Եկեք խոսենք մեր Զանգեզուրի մասին, որը մենք պետք է վերադարձնենք», – Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային պահանջատիրական ու սպառնալից տոնով գրել է Զուլֆուգարովը՝ նկատի ունելով մեր հանրապետության Սյունիքի մարզը։
«Հայտնի 9-րդ կետի չկատարումը (միակողմանիորեն մեկնաբանում է Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը – խմբ․) իսկ այժմ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունները ապացուցում են, որ Հայաստանը միտումնավոր փորձում է շարունակել մեր երկրի մի մասի շրջափակումը», – ցնդաբանել է նախկին նախարարը։
Դրանից ելնելով՝ Զուլֆուգարովը կարծում է, որ «Ադրբեջանն իրավունք ունի ձեռնարկել քաղաքական և ուժային լայնածավալ միջոցառումներ իր էքսկլավը բացելու համար»։
Նա «որպես այս հնարավոր սցենարի հիմնական իրավական և քաղաքական գործոններ նշել է Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2025 թվականի Վաշինգտոնյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան Ադրբեջանի ԽՍՀ երկաթուղու Մեղրիի հատվածի սեփականության չլուծված հարցը»։
Շարունակելով ռազմատենչ ու հակահայկական հռետորաբանությունը, նախկին չինովնիկը զառանցել է նաև, թե «հիշյալ հատվածի վերջնական սեփականության հարցը կարող է որոշվել միայն բանակցությունների ավարտից հետո, իսկ Ադրբեջանը կարող է և պետք է պահանջի լիարժեք մասնակցություն այս հարցի շուրջ բոլոր բանակցային ձևաչափերին իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ»․
«Ադրբեջանը կարող է առաջարկել ապահովել երկաթուղու Մեղրիի հատվածի լիարժեք վերականգնումը և շահագործման հանձնումը, իսկ այդ հատվածի կարգավիճակը, սեփականությունը և շահագործման կանոնները կարող են լրացուցիչ որոշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքում»։

Բաց մի թողեք
Ղազախներին ստիպում են կռվել ուկրաինացիների դե՞մ
Ալիևը նոր պահանջ ունի ու սպառնում է Հայաստանին
Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան