08/10/2026

EU – Armenia

Կկանգնենցնեմ ևս մեկ վերահաս պատերազմ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ութ խոշոր պատերազմները կարգավորելուց հետո մտադիր է զբաղվել մեկ այլ «սպառնացող» հակամարտության դեմ։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ՝ խոշոր պատերազմներ (դրանց թվում նկատի է առնում հայ-ադրբեջանականը-խմբ․)։ Ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Եվս մեկ պատերազմ է մոտենում», – հայտարարել է Թրամփը՝ կոնկրետ չմանրամասնելով, թե որ հակամարտության մասին է խոսքը։

Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել բոլոր ամերիկացի պատանդներին և հասնել արդյունքների, որոնք ոչ մի նախագահի երբեք չի հաջողվել։

«Ես արել եմ մի բան, որին ոչ ոք երբեք չի հասել։ Ես չեմ պարծենում, պարզապես փաստերն եմ պատմում», – ասել է Թրամփը։