Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու ներկայում գործող լրացուցիչ պահանջները կվերացվեն։ Հարցը ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Լրացուցիչ պայմանները սահմանվել էին 2024 թվականի նոյեմբերից՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և հնարավոր անօրինական միգրացիայի ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ գործող սահմանափակումները, սակայն, կարող են խոչընդոտել վիզային արտոնությունների այն քաղաքականության լիարժեք իրականացմանը, որը սահմանել է կառավարությունը։
Նախատեսվող փոփոխությամբ Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերանան էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները։
Միաժամանակ կառավարությունից նշել են, որ հարցին առավել ամբողջական անդրադարձ կկատարվի COP17-ի ավարտից հետո։

Բաց մի թողեք
Առանց նոր հարկերի՝ ԵՄ-ին սպառնում է բյուջետային հսկայական պակասուրդ
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում
Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին