12/10/2026

EU – Armenia

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ անկախության 35-ամյակը. Լուսանկար

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։

Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։