Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում 3:2 հաշվով հաղթանակ է տոնել ռումինացի մրցակցի նկատմամբ ու ոսկե մեդալ նվաճել։
Մինչև եզրափակիչ հասնելը հայ մարզիկը քառորդ եզրափակչում 4:1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում՝ 5:0 հաշվով լեհ բռնցքամարտիկին՝ երկրորդ ռաունդում նրան նոկդաունի ենթարկելով։


Բաց մի թողեք
Երբ հարսանիքի երաժշտությունը դառնում է պատիժ. Կարեն Գևորգյան
Մարիամ Փաշինյանը աշնանային ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մկանուտ մեջքը. Լուսանկարներ
Մահացել է Վարդան Մալխասյանը․ Լուսանկար