«Քաղպայմանագրի» հետ դաշինք կազմած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընտրություններին ընդառաջ միայնակ է քարոզարշավ անում։ Նա ասել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի։
«Հրապարակ» թերթը գրում է. Առուշանյանի ինքնավստահությունն իր դեմ է հանել տեղի ՔՊ-ական հնաբնակներին։ Մեր աղբյուրներն ասում են, որ առանց այդ էլ նրանցից շատերը վստահ են եղել, որ Առուշը չի համաձայնի դաշինքով գնալ, եւ ՔՊ-ն կորոշի այլ թեկնածուով մասնակցել, հետեւաբար՝ իրենք էլ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան՝ դրանից բխող հետեւանքներով։
Սակայն երբեմնի ընդդիմադիրը խառնել է նրանց պլանները՝ համաձայնելով դաշինքին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոմանք նաեւ Առուշանյանի դեմ աշխատեն, եւ, ասենք, նրա մրցակից «Ապրելու քվե» դաշինքի թեկնածուն սպասվածից ավելի շատ ձայներ ստանա։

Բաց մի թողեք
Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը․ Լուսանկար
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ»
Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին