14/10/2026

EU – Armenia

Թրամփը կարող է չեղարկել ռազմական հոգեբույժ աշխատած ահաբեկչի մահապատժի հեռարձակումը. Լուսանկար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Տեխասում նախատեսված մահապատժի հեռարձակումը չեղարկելու հարցն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ դատապարտյալը գոտկատեղից ներքև կաթվածահար է։

Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ Թրամփին նախապես չէին տեղեկացրել, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը որոշել է հրապարակային միջոցառում դարձնել ռազմական հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատիժը (դատապարտվել էր «Ֆորտ Հուդ» ռազմաբազայում հրազենով զանգվածային սպանության համար)։

Երբ Հեգսեթը հայտարարել է այդ ծրագրի մասին, Թրամփը հարցրել է իր խորհրդականներին, թե ինչպես է կազմակերպվելու հեռարձակումը։ Այդ քննարկումների ընթացքում ԱՄՆ նախագահը տեղեկացել է, որ Հասանը տեղաշարժվում է անվասայլակով, քանի որ ձերբակալման ժամանակ ստացած հրազենային վնասվածքների հետևանքով կաթվածահար է եղել գոտկատեղից ներքև։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել գնդակահարության միջոցով իրականացվող հրապարակային մահապատիժը քարոզչական նպատակներով՝ Հասանին որպես նահատակ ներկայացնելու համար։

Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին՝ «Ֆորտ Հուդ» ռազմաբազայում։ Սա կլինի զինծառայողի մահապատժի առաջին դեպքը վերջին 65 տարվա ընթացքում շարքային Ջոն Բենեթի մահապատժից հետո (վերջինս կախաղան էր բարձրացվել 11-ամյա աղջկա բռնաբարության և սպանության փորձի համար մեղավոր ճանաչվելուց հետո)։ Սա նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ում գնդակահարության միջոցով իրականացվող առաջին մահապատիժը կլինի։

2009 թվականի նոյեմբերի 5-ին Հասանը ատրճանակով կրակ էր բացել իր անզեն ծառայակիցների վրա։ Հարձակումը տեղի էր ունեցել բժշկական մասնաշենքում, որտեղ զինվորները պատրաստվելիս էին եղել մեկնելու մարտական ​​գործողությունների գոտի։ Սպանվել էին 13, վիրավորվել՝ 32 մարդ։ 2013 թվականի օգոստոսին ատենակալների կազմը միաձայն նրան մահապատժի էր դատապարտել։ Դատավարությունն անցկացվել է Ֆորտ Հուդում։ Զինվորն ինքն էր ներկայացրել իր իրավունքներն ու որևէ փորձ չէր արել ապացուցելու իր անմեղությունը։

Blog Image