ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ «Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող, մատակարարված շուրջ 6մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի համար վճարելով ավելի քան 244մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):
«Ընդ որում, այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։
Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»,- գրել է Պետրոսյանը:

Բաց մի թողեք
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը
Հունգարիան հրաժարվում է սննդամթերքի գների սահմանափակումներից, որոնց դեմ էր ԵՄ-ն