ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկը Վաշինգտոնում որոշումներ կայացնողների լիազորությունների շուրջ անորոշությունն է։
Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական անվտանգության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը։
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչներից ով է իրականում իրավասու վերջնական որոշումներ կայացնել՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիթաքերը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե Ջարեդ Քուշները։
Աղբյուրը նշել է, որ այս անորոշությունը, ԱՄՆ-ում քաղաքական մրցակցության և ներքին տարաձայնությունների հետ մեկտեղ, բարդացնում է միջնորդական ջանքերն ու կողմերի միջև հաղորդակցությունը։
Նշենք, որ ամերիկյան կողմը հաճախ հայտարարում է, որ չգիտեն, թե Իրանում ով է որոշում կայացնում այաթոլահ Ալի Խամենեիի մահվանից հետո։

Բաց մի թողեք
Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք ՀՀ սահմանն առանց իմ համաձայնության
Կրեմլում ուսումնասիրե՞լ են Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ կոշտ զեկույցը
Ռուսաստանը կլսի ԱՄՆ-ին, բայց քաղաքական զիջումների չի գնա․ Լավրով