Դերասան և երգիչ Վահե Զիրոյանը հրապարակել է իր նոր երգը, որն արդեն հասցրել է քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացնել համացանցում։
Բանն այն է, որ երգը տարիներ առաջ նվիրված է եղել դերասանուհի Իննա Խոջամիրյանին, սակայն նոր տարբերակում Զիրոյանը փոխել է երգի բառերը՝ «Իննա» անվան փոխարեն երգելով «իմն ա»։
Այս փոփոխությունն աննկատ չի մնացել համացանցի օգտատերերի շրջանում։ Շատերը քննադատում են դերասանին՝ հատկապես հաշվի առնելով, որ երգն ի սկզբանե անձնական նվիրում է ունեցել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահե Զիրոյանն ազդարարել էր երգի թողարկման մասին՝ նշելով, որ այն հանրությանը կներկայացնի նոյեմբերի 1-ին և հավելելով. «Դե բռնվեք»։
Եվ, դատելով համացանցում ծավալված քննարկումներից, երգի նոր տարբերակն իսկապես անտարբեր չի թողել հանրությանը։



Բաց մի թողեք
Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը
«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել» … երկուսուկես ամիս անց. Լուսանկարներ
Վրացուհ Անին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ Լուսանկար