02/11/2026

EU – Armenia

Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը կներկայացվի նոյեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հեռանկարների նկատմամբ իր լավատեսությունը ժամանակի ընթացքում ավելի է մեծանում։

Փաշինյանը նշել է, որ ի սկզբանե նախատեսում էր նախագիծը հրապարակել մինչև տարեվերջ, սակայն այժմ որոշում է կայացվել այն ներկայացնել ավելի վաղ՝ նոյեմբերին։