ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հաջողված է որակել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում իրականացված հումանիտար առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային ժամանակավոր հրադադարի համաձայնագրի շրջանակներում ցուցաբերած համագործակցության համար։
«Առաքելությունը հաջողությամբ պսակվեց՝ ապահովելով կենսական նշանակության օգնության հասցումը տարածաշրջան և մոտ 800 մարդու տարհանումը», – գրել է Մելանիա Կնավսն X սոցիալական հարթակում։
Տիկին Թրամփը նշել է, որ հրադադարը գործել է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը և ավարտվել է նախատեսված ժամկետում։ Նա նաև հույս է հայտնել, որ Օլեշկիում իրականացված հումանիտար գործողությունը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հաստատման համար։
Ավելի վաղ Մելանիա Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրով սկզբնապես նախատեսվել էր, որ հրադադարը կսկսվի հոկտեմբերի 29-ին, սակայն դրա մեկնարկի ժամկետը տեղափոխվել է երկու օրով ավելի վաղ, իսկ համաձայնագրի գործողության տարածքն ընդլայնվել էր։


Բաց մի թողեք
Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում․ Լուսանկար
Պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի զոհերի թվում կան Չեխիայի մեկ և ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ
Անում ենք նույնիսկ ավելի լավ․ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսության մասին