Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հստակ պատասխան ստանալ հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության ընդունումը բավարար կլինի Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղություն հաստատելու համար։
Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ նախորդ շաբաթ խորհրդարանական ընդդիմությունը կարևոր հարցադրումներ է արել՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նոր Սահմանադրության ընդունումն արդյոք կհանգեցնի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և արդյոք դրանից հետո Բաքվի հետ հարաբերություններում այլևս չեն առաջանա նոր հակասություններ ու խնդիրներ։
«Առաջիկայում մեր ջանքերը կուղղվեն այս հարցերի պատասխանները ստանալուն»,– հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը կարծում է, որ եթե իշխանություններին հաջողվի այս հարցերի վերաբերյալ համոզիչ պատասխաններ ներկայացնել, ապա հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կմասնակցի քվեարկությանը և իր աջակցությունը կհայտնի նոր Սահմանադրությանը։


Բաց մի թողեք
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է
Պատերազմում ձեռք բերած առավելությունները Բաքուն այժմ ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարթակներում՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը
Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը