02/11/2026

EU – Armenia

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է:

Արևմտամոլ ահել-ջահել, հին ու նոր ակտիվացել են, Նիկոլ Փաշինյանին «իշմար» են տալիս ու մեսիջ ուղարկում, թե բա՝ գործող ընդդիմադիր կուսակցություններին օրենքից դուրս հռչակիր, դրանց մեծ- փոքրով բանտերը տար, նոր դրանից հետո՝ «մենք- մերոնցով» արտահերթի գնանք:

Սրանց հույսն էն ա, որ եթե Նիկոլն ու իրենք մնան՝ «Պետականակենտրոն»-ի նիշը հաստատ իրենցն է, եթե Աստված մի դուռ էլ բացի՝ գուցե կոալիցիոն փշրանքներից օգտվեն:

Բայց էս արևմտամոլները իրենց հաշվարկի մեջ սխալվում են՝ ինչպես իրենց «գեոպոլիտիկ վերլուծություններում»: Նրանք չեն հասկանում, որ իրենց միակ «արժեքը»՝ հանուն Նիկոլի, իրական ընդդիմության դեմ ամբախ- զամբախ խոսելն է:

Հենց իրական ընդդիմություն չեղավ, իրենք նույնիսկ Նիկոլի համար գրոշի արժեք չեն ունենա: Թե բա՝ մանդատ, «Պետականակենտրոն» ընդդիմություն, սկի կառավարության շենքի պահակի գործ չի առաջարկի ձեզ…

Սուրեն Սուրենյանց