05/11/2026

EU – Armenia

ԱՄՆ արտաքին քաղաքականության որ ուղղություններում սպասել փոփոխություններ

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է այն հինգ ապսկետները, որոնք կարող են փոփոխության ենթարկվել ամերիկյան քաղաքականության մեջ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո։

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձած դեմոկրատները մտադիր են սահմանափակել նախագահ Թրամփի վարչակազմի լիազորությունները ծախսերի կառավարման եւ ռազմական գործողությունների իրականացման ոլորտներում։

Դեմոկրատները ողջ նախընտրական արշավի ընթացքում էին դեռ հայտարարում, որ Հանրապետական կուսակցությունը փաստացի կերպով նախագահի վարչակազմին էր հանձնել Կոնգրեսի սահմանադրական առաջնային իրավասությունները, որոնք վերաբերվում են բյուջեի բաշխմանն ու պատերազմ հայտարարելուն։ Հնարավոր է նաեւ, որ սահմանափակվեն Թրամփի գործողությունների տիրույթը Իրանի դեմ հարվածների հարցում։ Դեմոկրատները կարող են կրճատել ծախսերը կամ արգելափակել Թրամփի կադրային նշանակումները՝ ստիպելով, որ նա Կոնգրեսի թույլտվությունը խնդրի ռազմական գործողությունների շարունակման հարցում։

Հնարավոր է, որ դեմոկրատները կարողանան ավելացնել Ուկրաինային հատկացվելիք օգնությունը, կրճատել Իսրայելի օգտին կատարվող հատկացումները, վերականգնել արտասահմանյան հատկացումները, որոնք սառեցվել էին նախագահ Թրամփի կողմից։ Հատուկ ուշադրություն կդարձվի Լատինական Ամերիկայում՝ հատկապես Վենեսուելայում եւ Կուբայի հարցում Թրամփի հնարավոր գործողություններին։