Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։
Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ գործարարին մեկ ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո։
Մելոյանի խոսքով՝ մտահոգիչ է, որ իրավապահ համակարգը ներգրավվում է քաղաքական գործընթացներում, ինչի հետևանքով խաթարվում են իրավական պետության սկզբունքներն ու բովանդակությունը։
Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանն արդեն ավելի քան 500 օր է՝ զրկված է ազատությունից, ընդ որում՝ այդ ժամանակահատվածի կեսից ավելին անցկացրել է կալանքի տակ։ Սակայն, Մելոյանի պնդմամբ, այդ հանգամանքը չի ստիպել նրան հրաժարվել իր սկզբունքներից և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր նպատակներից։
Կուսակցության ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ կալանքի ժամկետի երկարաձգմամբ հնարավոր չի լինի հասնել այն նպատակներին, որոնք, իր գնահատմամբ, հետապնդում է իշխանությունը։ Նա տեղի ունեցողը որակել է որպես Կարապետյանի վրա ճնշում գործադրելու փորձ։
Մելոյանը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը մտնում է այնպիսի սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որը, իր գնահատմամբ, բխում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շահերից։ Նա կոչ է արել համախմբվել՝ տեղի ունեցողը դիտարկելով ոչ միայն քաղաքական, այլև ազգային ինքնության պահպանության տեսանկյունից։


Բաց մի թողեք
Կուսակցությունների ստորագրությունների տակ կա շատ ավելի մեծ ստորագրություն
Ի՞նչ արդյունքներ է արձանագրել նրա դիվանագիտական աշխատանքը
Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ վերադարձ՝ խորհրդային գործելակերպին