05/11/2026

EU – Armenia

Վենսը մարտահրավե՞ր է նետում Թրամփին

2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ձգտում է ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կողմնակիցների աջակցությունը, որոնք դժգոհ են ամերիկացի առաջնորդի արտաքին քաղաքականությունից:

Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրին:

Ավելի վաղ Վենսը X-ում գրել է, թե Իրանի հետ պատերազմն է Հանրապետական ​​կուսակցության պարտության պատճառը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:

Fox News-ի փոխանցմամբ՝ փոխնախագահը դրանով իսկ ցույց է տվել, որ արտաքին քաղաքականության և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարաբերությունների վերաբերյալ իր հայացքները տարբերվում են Թրամփի հայացքներից:

Գրառման մեջ Վենսը նաև թվարկել է չորս կետ, որոնք, ըստ հարցումների, կարող են օգնել հանրապետականներին վերականգնել ժողովրդական աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմի ավարտ, կյանքի արժեքի նվազեցման և գնաճի դեմ պայքարի վրա կենտրոնացում, «Առաջինը Ամերիկան ​» սկզբունքի պահպանում և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայում: