2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ձգտում է ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կողմնակիցների աջակցությունը, որոնք դժգոհ են ամերիկացի առաջնորդի արտաքին քաղաքականությունից:
Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրին:
Ավելի վաղ Վենսը X-ում գրել է, թե Իրանի հետ պատերազմն է Հանրապետական կուսակցության պարտության պատճառը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:
Fox News-ի փոխանցմամբ՝ փոխնախագահը դրանով իսկ ցույց է տվել, որ արտաքին քաղաքականության և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարաբերությունների վերաբերյալ իր հայացքները տարբերվում են Թրամփի հայացքներից:
Գրառման մեջ Վենսը նաև թվարկել է չորս կետ, որոնք, ըստ հարցումների, կարող են օգնել հանրապետականներին վերականգնել ժողովրդական աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմի ավարտ, կյանքի արժեքի նվազեցման և գնաճի դեմ պայքարի վրա կենտրոնացում, «Առաջինը Ամերիկան » սկզբունքի պահպանում և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայում:


Բաց մի թողեք
Վենսը մեկնարկում է 2028 թվականի նախագահական քարոզարշավը՝ խաղալով Թրամփի սխալների վրա․ «Fox News»
ԱՄՆ արտաքին քաղաքականության որ ուղղություններում սպասել փոփոխություններ
Էմանուել Մակրոնի անկեղծ հաղորդագրությունները Telegram-ում բացահայտվել են Ֆրանսուազ Դեգուայի նոր գրքում