05/11/2026

EU – Armenia

Փաշինյանը հայտարարել է, թե երբ Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար

Հայաստանը ներկայումս ԵԱՏՄ-ից դուրս գալու այլընտրանք չունի, սակայն զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ 2027-2028 թվականներին պաշտոնապես դիմի Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու համար։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս գործընթացները տանում են այդ ուղղությամբ, և առաջիկա տարիներին Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ին անդամակցության գործընթաց մեկնարկելու նպատակով։