05/11/2026

EU – Armenia

Կբացվի, թե՞ ոչ հայ-թուրքական սահմանը

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։

Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երկու երկրների միջև ընթացող երկխոսությանը։

Նրա գնահատմամբ՝ Երևանի և Անկարայի միջև բանակցություններն ընթանում են դրական ու կառուցողական մթնոլորտում, և կողմերը կարող են ցանկացած պահի հասնել սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Միրզոյանն անդրադարձել է նաև Եվրամիության անդամ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես առանձնացնելով Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությունը։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և արդեն իսկ վերածվում է կոնկրետ գործնական արդյունքների։